Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Ներքնաշորի մեջ մագնիս` դաշտանադադարի դեմ. med.news.am

Ներքնաշորի մեջ մագնիս` դաշտանադադարի դեմ. med.news.am

Կանայք այս կամ այն չափով անհանգստությամբ են վերաբերվում դաշտանադադարի հեռանկարին, սակայն ամերիկացի երգչուհի Բելինդա Քարլիսլի անհանգստությանն ընդհանրապես չափ ու սահման չկար: Նրա մայրը` Ջոանը, դաշտանադադարի այնպիսի ծանր աշխանշաններ է ունեցել, որ բժիշկներն արդեն հոգեբուժարան ուղարկելու մասին էին մտածում, հաղորդում է Daily Mail-ը:

«Մայրս մինչ այդ հրաշալի առողջություն է ունեցել. մի փոքր շատ էր խմում ու ծխում, բայց մինչեւ դաշտանադադարը ոչ մի լուրջ խնդիր չի եղել: Եվ հանկարծ տրամադրության այնպիսի անկում սկսվեց… ամբողջ օրն իր սենյակում նստած լաց էր լինում», - պատմում է Բելինդան:

Ջոանը ժամանակի ընթացքում կազդուրվել է, բայց եւ ծանր հետք թողել դստեր վրա:

«Ճիշտ է` բժիշկերն այն ժամանակ այդքան փորձառու չէին, բայց որքան տարիքս մոտենում էր, այնքան ավելի հաճախ էի մտածում` տեր Աստված, մի՞թե ինձ մոտ էլ է կրկնվելու», - հիշողություններն է կիսել երգչուհին:

Բարեբախտաբար արդեն հիսունին մոտ սկսված դաշտանադադարն առավել բարեհաճ է գտնվել նրա նկատմամբ. համենայն դեպս, տրամադրության լուրջ անկումներ չեն նկատվել: Այնուամենայնիվ, տաք բռնկումները լուրջ անհանգստություն են պատճառել երգչուհուն:

«Կարծես գլխիս մեջ ինչ-որ շինարարություն էր սկսվում. եւ այդպես օրվա ընթացքում միջինը 40 անգամ: Չէի հասցնում շորերս փոխել եւ տնից դուրս գալիս անձեռոցիկների մեծ պաշարով էի զինվում: Մի անգամ համերգի էի` Ավստրալիայում, երբ բռնկումը սկսվեց», - պատմում է երգչուհին:

Դաշտանադադարի ժամանակ կնոջ ձվարաններում աստիճանաբար նվազում է էսթրոգենի արտադրությունը:  Այս հորմոններն ուղեղի` օրգանիզմի ջերմության համար պատասխանատու հիպոթալամուսի աշխատանքն են կարգավորում, ուստի դրանց առավել նվազ քանակը մարմնի` հովացման կարիք ունենալու տպավորություն է ստեղծում: Գործընթացը նաեւ այլ ախտանշաններ ունի` անկանոն դաշտանային ցիկլ, դյուրագրգռություն, էներգիայի պակաս, արտաքին սեռական օրգանների եւ հեշտոցի չորացում: Երբեմն նաեւ սրտի արագ աշխատանք, մաշկային քոր եւ գլխապտույտներ են առաջանում: Որոշ կանանց մոտ նաեւ հիշողության կորուստ է նկատվում:

Հիշյալ ախտանշաններն աստիճանաբար նվազում են եւ վերջին դաշտանից մեկ տարի անց` 51 տարեկանին մոտ, անհետանում:

Սակայն որոշ կանանց մոտ դրանք կարող են մինչեւ հինգ տարի ու նույնիսկ ավելի երկար տեւել:

Մինչեւ վերջերս նման դեպքերում բավական լայն տարածքում ուներ հորմոնային փոխարինման թերապիան: Այն սինթետիկ էսթրոգենի բաղադրությամբ դեղահաբերի կամ քսուքների լայն տեսականի էր առաջարկում: Սակայն 2002թ. պարզ դարձավ, որ հիշյալ մեթոդը կրծքագեղձի քաղցկեղի, սրտի կաթվածի, ինսուլտի եւ արյան խցանումների լուրջ վտանգներով է հղի:

Այնպես որ Բելինդան, շատերի նման, հրաժարվել էր հորմոնային թերապիայից եւ հուսահատությունից դրդված բոլոր ծանոթ ու անծանոթ բժիշկների օգնությանը դիմել: Նրանցից մեկն առաջարկել էր մագնիսով ներքնաշոր գնել:

Նորույթի հեղինակը` LadyCare ընկերությունը, նախօրոք փորձարկել էր ներքնաշորին ամրացված մագնիսի կտորի ազդեցությունը`  500 կանանց շրջանում: Արդյունքում մասնակիցների 50-70 տոկոսի մոտ նվազ դյուրագրգռություն եւ համեմատաբար հանգիստ քուն էր նկատվել, իսկ ավելի քան 30 տոկոսի մոտ` նվազ քանակով տաք բռնկումներ: Այդուհանդերձ, նորույթը պլացեբոյի հետ համեմատության դեռեւս չի ենթարկվել, եւ նույնիսկ պարզ չէ, թե ինչպես է այն գործում: Հենց այդ պատճառով էլ բժիշկներից շատերն անուշադրության են մատնում նորույթը` այն խաբեություն կամ, լավագույն դեպքում, պլացեբո համարելով: Նույնիսկ Բելինդան ի սկզբանե կասկածամտորեն էր վերաբերվում մագնիսի գաղափարին:

«Բայց երբ սկսեցի օգտագործել, 48 ժամվա ընթացքում բռնկումների թիվը զրոյի հասավ: Կարծես նախկին Բելինդան լինեի, նույնիսկ` ավելի լավը` ազատ բոլոր տեսակի ճնշումներից, անհանգստությունից եւ դեպրեսիայից», - պատմում է նա:

Ներկայումս երգչուհին կրոնական խանդավառությամբ է նորույթն օգտագործում` համոզմունք հայտնելով, որ բոլոր կանայք պետք է իմանան դրա գոյության մասին:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. homed.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ